Հաճախորդները մեր մասին
ՀՀ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին Smart Sale Distributor ծրագիրը հնարավորություն է ընձեռում` ապահովելու ձեռնարկության ներսում ընթացող ողջ բիզնես պրոցեսների...ավելին...

Խաչատուր Աթանեսյան, Գործադիր Տնօրեն, "Աշտարակ-Կաթ" ՓԲԸ


Smart Sale Restaurant
 

Smart Sale™ Restaurant ծրագիրը նախատեսված է ռեստորանային բիզնեսում կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնելու համար և նպաստելու շահութաբերության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի կառուցվածքը և դիզայնը հնարավորություն են տալիս պատվերների կատարման ընթացքը և սպասարկումը դարձնել հաճելի, հուսալի, արագ և հեշտ կառավարելի:

Smart Sale™ Restaurant ծրագիրը նախագծված է POS (Point of Sale) համակարգի հիման վրա, որը իր մեջ ներառում է ջերմային տպիչներ (Thermal Printers), զգայուն մոնիտորներ (Touch Screens), դրամարկղեր (Cash Drawers), հաճախորդների ճանաչման համակարգ (Magnetic Card Reader) և այլն:

Ծրագրի ‎ հիմնական հնարավորություններն են`

• գործառնություններ` ապրանքների շարժ (գնում, շրջանառություն, արտադրություն), վաճառք և առաքում, դրամարկղի վերահսկում, պահեստի վերահսկում
• հաշվետվությունների ստացում
• տվյալների բազայի ստեղծում և արխիվացում
• օգտագործողների լիազորությունների սահմանում

Ծրագրի ‎ առավելություններն են`

• ռեստորանի տվյալների ամբողջական հավաքագրում
• ցանցի ստեղծում
• ծախսերի և կորուստների կառավարում
• աշխատակազմի արագ և արդյունավետ աշխատանքի ապահովում
• սեղանի արագ սպասարկում
• բարի, խոհանոցի և սրահի միջև կապի ապահովում
• պատվերի արագ իրականացում
• օրվա տարբեր ժամերին գնացուցակի փոփոխում (4 գնացուցակային աստիճան)
• պատվերի տեղափոխում մի սեղանից մյուսը

 Ծրագիրը մշակված է Visual Studio .NET պլատֆորմի վրա, Bar Code և Mobile տեխնոլոգիաների կիրառմամբ և աշխատում է MySQL տվյալների բազայի հետ:

 

 

Smart Sale Restaurant ծրագրի փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանները